Իմ ծրագիրը
1. Մեդիա և Տեխնոլոգիական խորհուրդ
Կստեղծվի մշտական խորհուրդ, որը պատասխանատու կլինի դպրոցական տեղեկատվության կանոնավոր և որակյալ տարածման համար։
2. «Թիվ 1-ի շրջանավարտները» կանոնավոր պանելներ
Տարեկան առնվազն 2–3 պանել կկազմակերպվի տարբեր ոլորտների շրջանավարտների հետ՝ գործնական փորձի փոխանակման նպատակով։
3. Դպրոցի 111-ամյակի և շենքի մշակութային արժեքի բարձրացում
111 ամյակի շրջանակում կկազմակերպվեն ուղեցույցներ, էքսկուրսիաներ և «Ժամանակի կապսուլա» նախագիծ՝ շենքի պատմական արժեքը բարձրացնելու համար։
4. Սպորտային առաջնություններ
Կկազմակերպվեն միջդասարանային և միջտարիքային առաջնություններ, ինչպես նաև կաջակցվի ֆիզիկական ակտիվության բարձրացմանը դպրոցում։
5. Էկոլոգիական նախաձեռնություններ
Կիրականացվեն էկոլոգիական ակցիաներ և իրազեկման միջոցառումներ:
6. Աշակերտական գոտու բարելավում
Կաշխատենք վարչակազմի հետ՝ ստեղծելու փոքր, բայց մշտական հանգստի կամ ընթերցանության գոտի։
7. Ընթերցանության տարեթվի աջակցում
Կկազմակերպվեն կանոնավոր ընթերցանական հանդիպումներ և կֆիքսվի աշակերտների ընթերցանության փորձը։